20/11/2020 20:54
Պուտին. Ռուսաստանը ներկայացուցչական պատվիրակություն կուղարկի Ղարաբաղ հրատապ խնդիրները լուծելու համար
Մոտ ժամանակներս Ռուսաստանը ներկայացուցչական պատվիրակություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ հրատապ խնդիրների, այդ թվում՝ հումանիտար խնդիրները լուծելու համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է, որ ինքը «մշտական կապի մեջ է իր գործընկերների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում»:
«Մենք երկու առաջնորդների հետ էլ պայմանավորվել ենք, որ մոտ ժամանակներս մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներից կազմված ռուսական պատվիրակություն կուղարկվի Հայաստան և Ադրբեջան», - ասել է Պուտինը:
Պատվիրակության խնդիրն է լինելու քննարկել «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման արդիական, առավել հրատապ խնդիրները»՝ ներառյալ հումանիտար խնդիրները: