20/11/2020 15:23
Ռազմական դրությունը երկարաձգվում է բացառապես այն բանի համար, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներն անթույլատրելի համարվեն. Իրավապաշտպան (Տեսանյութ)
Այս պահին Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկանները զանգվածաբար բերման են ենթարկում անհնազանդության ակցիայի մասնակիցներին, որոնք հավաքվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Բերման ենթարկվածների թվում են Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, քաղաքագետ Արմեն Մինասյանը, ակցիայի այլ մասնակիցներ:
Ավելի վաղ բերման էր ենթարկվել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ոստիկանությունն այս պահին ապօրինություն է իրականացնում:
«Ռազմական դրությունը երկարաձգվում է բացառապես այն բանի համար, որ նմանօրինակ ակցիաներն անթույլատրելի համարվեն: 2018-ին ակցիաները թույլատրված էին, իսկ հիմա՝ ոչ: Ոստիկանությունն իրավունք չունի խոչընդոտել քաղաքացիներին՝ ակցիաներ անցկացնելու: Ոստիկանությունը բերման է ենթարկում անգամ մարդկանց, որոնք փողոցոի վրա չէին, ոստիկանության այս գործողությունները դավաճանություն են», - ասաց իրավապաշտպանը:
Ռուբեն Մելիքյանը շեշտեց՝ մարդիկ իրավունք ունեն փողոց փակելու, և իրավապահները չպետք է այդ հարցում խանգարն քաղաքացիներին: