20/11/2020 13:51
Դավիթ Տոնոյանը նույնպես հրաժարվեց մասնակցել ֆարսին. Արման Սաղաթելյան
Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Կապիտուլյացիայից հետո ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է՝ իրենից բացի բոլորին մեղավոր կարգելու համար և առաջին հերթին պաշտպանության նախարարին։ Եվ պատահական չէր, որ վերջին շրջանում հիստերիկ հակաքարոզչություն էր սկսվել իշխանության կողմից՝ Դավիթ Տոնոյանի դեմ։ Միայն հիմարը չէր տեսնում այս սցենարը։ Տոնոյանը, կարծում եմ, նույնպես տեսավ և հրաժարվեց մասնակցել այդ ֆարսին։
Անշուշտ, կատարվածի վերաբերյալ հարցերը շատ են, եւ ամեն պաշտոնյայի պատասխանատվության մասնաբաժինը դեռ հետազոտման առարկա է լինելու։ Մենք դեռ ականատեսն ենք լինելու բազմաթիվ բացահայտումների, սակայն կա մեկը, ով միանշանակ ու ամբողջությամբ է պատասխանատու, բայց անընդհատ փորձել է, փորձում է եւ փորձելու է դրանից խուսափել։ Չի ստացվելու։ Նիկոլ Փաշինյան, դու պիտի հեռանաս»։
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Դավիթ Տոնոյանը հրաժարական է ներկայացրել: Նրան, ոչ պաշտոնական տվյալներով, պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինելու է Վաղարշակ Հարությունյանը: