20/11/2020 11:53
Ռուսաստանի մշակութային գործիչները ՅՈՒՆԵՍԿՕ-ին խնդրում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հուշարձանները
Ռուսաստանի մշակույթային գործիչները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին Լեռնային Ղարաբաղի հուշարձանները Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու խնդրանքով, հաղորդում է РИА Новости-ն:
Նրանք հույս ունեն, որ այս քայլը կօգնի պահպանել քրիստոնեական, մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությունը: Հաղորդագրությունը ստորագրել են հայտնի երաժիշտներ Վլադիմիր Սպիվակովը և Թեոդոր Կուրենտզիսը, ռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովը, Ալեքսեյ Գերման կրտսերը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը, դերասաններ Անդրեյ Մերզլիկինը, Սվետլանա Նեմոլյաևան, գրող Զախար Պրիլեպինը և այլն:
Փաստաթղթի հեղինակները մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի ժառանգության հուշարձանների ճակատագրի կապակցությամբ: Նրանք վստահ են, որ պատմական վայրերը շարունակում են մնալ վտանգի տակ, քանի որ կրակի դադարեցումից հետո դրանք կարող են ոչնչացվել: Մասնավորապես, նրանք կարող են հարձակման ենթարկվել վանդալների կողմից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է օգտագործի իր ողջ լիազորությունները հուշարձանները փրկելու համար: Ղարաբաղյան մշակութային ժառանգությունը կարող է ակնկալել նույն ողբերգական ճակատագիրը, ինչ հին Պալմիրան: