20/11/2020 17:19
Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել Հանրապետության հրապարակի ցուցարարներին
Ոստիկանները շարունակում են բռնի ուժ գործադրելով՝ Հանրապետության հրապարակից բերման ենթարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցի մասնակիցներին:
Իրավապահները ցուցարար տղամարդկանցից մեկին ձեռնաշղթաներ անցկացրեցին՝ «ասֆալտին պառկեցնելու» գործողությունից հետո:
Այս պահին հրապարակում հարաբերական հանգիստ վիճակ է, սակայն երթևեկությունն առայժմ չի վերականգնվել: