20/11/2020 14:10
Ով այս իշխանության մաս կկազմի, կիսելու է նրանց քայլերի ողջ պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան
Նիկոլ, եթե մտածում ես, որ այս հրաժարականների շքերթով կարողանալու ես պատասխանատվությունը բարդել բոլորի վրա, իսկ դու պլստալ՝ չարաչար սխալվում ես, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Ի դեպ, այս հրաժարական տվողներն էլ չեն պլստալու, նոր նշանակվողներն էլ, որովհետև ցանկացած մարդ, ով այս իշխանության մաս կկազմի կիսելու է այս իշխանության քայլերի ողջ պատասխանատվությունը։ Իսկ մենք, հիշեցնեմ, սրանց պատճառով հայրենիք, հայի արժանապատվություն, խաղաղություն, ընկերներ, իրար կորցրեցինք, իսկ դրա պատասխանատությունները այս ամենը երբեք չեն մարսելու», - նշել է նա։