20/11/2020 14:02
Ադրբեջանին անցած Ղարաբաղի տարածքների ականազերծումը կտևի մինչև 13 տարի
Մինչև 13 տարի կպահանջվի Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի տարածքների ամբողջությամբ ականազերծման համար, հայտարարել է Ադրբեջանում ականազերծման գործողությունների ազգային գործակալության (ANAMA) տնօրեն Գազանֆար Ահմեդովը:
«5-6 տարի կպահանջվի ռազմադաշտում չպայթած զինամթերքի վնասազերծման համար, իսկ ականների վնասազերծման համար` 10-13 տարի», - ասել է Ահմեդովը, որի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հայաստանի զինված ուժերը, լքելով Ղարաբաղի տարածքները, ականապատել են հիմնական օբյեկտները՝ էլեկտրահաղորդման գծերը, ջրային ռեսուրսները, նաև գերեզմանատներ, ասել է ANAMA- ի ղեկավարը: