20/11/2020 20:41
Եվրոպայի երիտասարդական առաջնությունից հայ բռնցքամարտիկները կվերադառնան 5 մեդալով
Եվրոպայի երիտասարդական առաջնությունից հայ բռնցքամարտիկները կվերադառնան 5 մեդալով, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս օրերին հաջող ելույթներ է ունենում Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի 17-18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
«ՀՀ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի, մարզիչներ Հարություն Նազարյանի ու Գարիկ Բաղդասարյանի ղեկավարությամբ Հայաստանը ներկայացնում է 11 մարզիկ: Նրանցից 5-ը ապահովել է առնվազն բրոնզե մեդալ»,-նշված է հաղորդագրության մեջ: