20/11/2020 19:58
Ժամը 10:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում միայն տարեցներին սպասարկելու կանոնն այլևս չի գործում
Covid-անվտանգության կանոնները վերանայվել են, հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից՝ ընդգծելով, որ առևտրի իրականացման վայրերի համար սահմանված նորմերը փոփոխվել են:
Մասնավորապես, առավոտյան ժամը 10-12-ն ընկած ժամանակահատվածում միայն տարեց մարդկանց սպասարկելու կանոնն այլևս չի գործում: Շփման մակերեսներն ախտահանելու համար կիրառվող նյութերին ներկայացված պահանջները փոխվել են․ 60-80%-ոց սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերի փոխարեն պետք է կիրառել 70-90% սպիրտի հիմքով նյութեր, ձեռքերը մշակել առնվազն 70% սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերով: