21/11/2020 13:32
Ռուսաստանը Հայաստանին է փոխանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին է հանձնել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի նմուշը, հաղորդում են ՌԴ առողջապահության նախարարությունից:
«Բերել ենք ռուսական պատվաստանյութի նմուշներն ու ուզում ենք հանձնել», - պատվաստանյութը հանձնելով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ասել է Մուրաշկոն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նա նաև հայտարարել է, որ ռուս բժիշկները պատրաստ են օգնել հայերին գործնականում և խորհրդատվությամբ: