21/11/2020 14:54
Ադրբեջանը Հայաստանին փորձում է 50 մլրդ դոլար տույժի պահանջ ներկայացնել. ո՞րն է մեր դիվանագիտական պատասխանը. ԱԺ փոխխոսնակ
Դուք թողել եք շատ բարդ վիճակ, հանրահավաքում ասաց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
«Տարածաշրջանում արդեն տեսնում ենք՝ թշնամի պետությունն ինչպիսի հռետորաբանություն է զարգացնում: Հայաստանին փորձում են պահանջ ներկայացնել, որ 50 մլրդ դոլար տույժ վճարի: Ո՞րն է մեր դիվանագիտական պատասխանը, ո՞ր սերունդներին եք թողնելու», - ասաց նա՝ ավելացնելով, որ ՀՀ-ից ոչ մի պատասխանատու պաշտոնյա չի կարող փախչել:
Նրա խոսքով՝ բոլոր մեղավորները պատասխան են տալու: