21/11/2020 11:17
ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի. կկիրառվի միջանկյալ միջոց
ՄԻԵԴ-ը բավարարեց Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի, հաղորդում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
9 ռազմագերու մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը:
Նոյեմբերի 11-ին առևանգված 10 քաղաքացիական անձի մասով պարտավորեցրել է տրամադրել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 30-ը: