21/11/2020 14:37
Իրանում ՀՀ դեսպանն ու Իրանի նավթի փոխնախարարը քննարկել են գազի և էներգետիկայի ոլորտում ծրագրերի ընթացքը և անելիքները
Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ հանդիպում ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի միջև, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իրանի միջև գազի և էներգետիկայի ոլորտում ծրագրերի կատարման ընթացքը և առաջիկա անելիքները։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի փոփոխությունների համաձայնեցման աշխատանքների հրատապ կազմակերպման շուրջ», - նշված է հաղորդագրության մեջ: