21/11/2020 11:10
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Սահակ Ասատրյանն ազատվել է աշխատանքից
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Սահակ Ասատրյանն ազատվել է աշխատանքից, այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։
«Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառաության կարգապահական կանոնները:
Չեմ ցանկանում մանրամասնել, բայց այդ միջադեպից հետո ես ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից:
Հայտնում եմ իմ շնորհակալությունը իմ թմին, մեր բնակիչներին և իմ ղեկավարությանը:
Կհանդիպենք», - գրել է Ասատրյանը։
Նշենք, որ նախօրեին վարչական շրջանի ղեկավարը լուսանկար էր հրապարակել իր աշխատասենյակից, որտեղ սեղանի շուրջ նշում էին ընկերների վերադարձը սահմանից։