21/11/2020 13:34
Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարարին կոչ է արել ապահովել Ղարաբաղում հրադադարի խիստ վերահսկողությունը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանը կոչ է արել ապահովել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման խիստ վերահսկողությունը:
«Գլխավորը կրակի դադարեցման ռեժիմի անվերապահ պահպանումն է, որպեսզի սադրանքները բացառվեն: Խնդրում եմ Ձեզ խիստ վերահսկողություն սահմանել այս ուղղությամբ», - ասել է Շոյգուն:
«Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանումը համարում ենք մեր առաջնահերթություններից մեկը: Մենք ձեռնարկում ենք տարածաշրջանում կայունության ամրապնդման համար անհրաժեշտ բոլոր միջոցները: Դուք արդեն իսկ նշել եք այն աշխատանքները, որոնք տարվում են այս տարածաշրջանում՝ զոհվածների մարմինների փոխանակում, այժմ ընթանում են պատանդների և ձերբակալվածների փոխանակման ակտիվ աշխատանքներ, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տներ՝ իրենց հարազատների և բարեկամների մոտ», - հայտարարել է ռուս նախարարը: