21/11/2020 16:23
Բոլոր այն անձինք, որոնք այսօր համաձայնում են հեռացող դավաճանական իշանության հետ շարունակել պատասխանատվություն կիսել, դավաճաններ են. Վանեցյան
Հույս ունեմ, որ ՌԴ հետ Հայաստանի իշխանությունները գոնե այս ժամանակահատվածում կկարողանան որոշակի հայանպաստ պայմաններ ապահովել բանակցային գործընթացում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Հարցին՝ նկատո՞ւմ է Ռուսաստանի կողմից աջակցություն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, քաղաքական գործիչը պատասխանեց՝ ոչ մի երկրի կողմից աջակցություն չի ուզում նկատել, Հայաստանը պետք է ինքնիշխան երկիր լինի:
Անդրադառնալով կառավարության կադրային փոփոխություններին՝ Վանեցյանը նշեց, որ բոլոր այն անձինք, որոնք այսօր համաձայնում են հեռացող դավաճանական իշանության հետ շարունակել պատասխանատվություն կիսել, դավաճաններ են: