21/11/2020 12:35
Անհետ կորած զինծառայողների ընտանիքները հավաքվել էին Էջմիածնի զորամասի մոտ. պատասխան են ուզում
Անհետ կորած զինծառայողների ընտանիքները հավաքվել էին Էջմիածնի զորամասի մոտ, որտեղ ծառայել են իրենց երեխաները:
Ավելի քան մեկ ժամ անարձագանք սպասելուց հետո հարազատներից մեկը ոտքով հարվածեց հսկիչ անցագրային կետի դռանը՝ պահանջելով բացել այն:
Որոշ ժամանակ անց զորամաս այցելեց զորամասի ներկայացուցիչներից մեկն ու նրանց ներս հրավիրեց:
Անհետ կորած զինվորների հարազատների խոսքով՝ իրենց դիմած հաստատություններից միայն հորդորում են սպասել, «սեղմել» Կարմիր խաչին:
Նրանք հավատացնում են՝ ամեն տեղ դիմել են, տեղ չի մնացել, որ նամակ չուղարկեն, բայց դրանք առանց պատասխան են մնում: