22/11/2020 10:57
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1385 դեպք, մահերի թիվն ավելացել է 24-ով
Հայաստանում նոյեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 126 224 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1385-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 94 090 (+1261) մարդ, այս պահին բուժվում է 29 681-ը (+100):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2453 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1952 (+21), իսկ այլ պատճառներով՝ 501 (+3):
Մեկ օրում մահացել է 24 մարդ: