23/11/2020 16:41
Վարչապետը հանձնարարել է անհետ կորած զինծառայողների հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել
Այսօր վարչապետի մոտ անհետ կորած զինծառայողների հարցով ընդլայնված կազմով խորհրդակցություն է եղել։
«Վարչապետը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի անհետ կորած զինծառայողների հարցերով, բոլոր ծնողներին պատասխան կտրվի՝ իրենց երեխաները որտեղ են, այս պահին ինչ վիճակում են, երբ է հնարավոր նրանց հայտնաբերել։ Ժամկետների և սոցիալական երաշխիքների հետ կապված բոլոր հարցերը պետք է շատ արագ, մաքսիմալ կարճ ժամկետներում լուծումներ գտնեն», - պաշտպանության նախարարության դիմաց անհետ կորած ծնողներին ասաց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ նշելով, որ վարչապետը հանձնարարել է կազմակերպել իր և զինծառայողների ծնողների հանդիպումը։
Նաիրի Սարգսյանը ծնողներին ասաց, որ կցուցակագրի, հեռախոսահամարներ կվերցնի, որպեսզի հենց այս շաբաթ վարչապետի հետ հանդիպումները սկսվեն։
Հիշեցնենք՝ շուրջ մեկ շաբաթ է՝ անհետ կորած զինծառայողների հարազատները տարբեր ակցիաներ են կազմակերպում՝ պաշտպանության նախարարի հետ հանդիպման պահանջով։