23/11/2020 22:28
Fitch Ratings-ը հետ է կանչել Երեւան քաղաքի վարկանիշները
Fitch Ratings-ը հետ է կանչել Երեւան քաղաքի էմիտենտի դեֆոլտի արտասահմանյան և ազգային արժույթներով «B+» վարկանիշները, քանի որ էմիտենտը որոշել է դադարեցնել վարկանշային գործընթացին մասնակցելը։
Գործակալությունն այլեւս բավարար տեղեկատվություն չի ունենա վարկանիշները պահպանելու համար: Ըստ այդմ, Fitch-ն այլեւս չի վերլուծում Երեւան քաղաքի համապատասխանության գործոնների միավորները։
Նշվում է, որ վարկանիշները հետ են կանչվել ոչ ճիշտ կամ անբավարար տեղեկատվության տրամադրման պատճառով։