23/11/2020 12:15
Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Իբրև ՀՀ քաղաքացի, որը մտահոգ է այս վիճակի համար, ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարեւոր հատվածի կորստյան պատճառով, գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ,
հայտարարում եմ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ, ֆեյսբուքյան իր էջում գրել է դաշնակցական Գեղամ Մանուկյանը:
Նրա նշել է, որ հացադուլը մեկ պահանջով է՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը։
Մանուկյանն այլ մանրամասներ կներկայացնի ժամը 13։00՝ հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ։
«Նիկոլը պետք է հեռանա...», - գրել է նա: