23/11/2020 13:46
Առաջին մի քանի օրը Նիկոլ Փաշինյանը չի էլ խոսել ՌԴ նախագահի հետ, ասել է՝ «մունաթի տակ չմնամ». Գեղամ Մանուկյան
Ժողովուրդը չի պարտվել, բանակը չի պարտվել, պարտվել է քաղաքական այս իշխանությունը, լրագրողներին ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ է անում։
Նա ասաց, թե երբ առաջին անգամ հանդիպել են Նիկոլ Փաշինյանին, նրան առաջարկ է եղել՝ կապվել Ռուսաստանի նախագահի հետ։
«Առաջին մի քանի օրը չի էլ խոսել ՌԴ նախագահի հետ, ասել է՝ «մունաթի տակ չմնամ», ավելի լավ չէր մունաթի տակ մնար, քան երկիրը հասցներ էս վիճակին», - հայտնեց Գեղամ Մանուկյանը։