24/11/2020 19:40
ԱԺ-ն Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով կդիմի ՍԴ. Կողմ է քվեարկել 10 հոգի, դեմ՝ 4
Ազգային ժողովի խորհուրդը դռնփակ նիստում քննարկել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:
Որոշման համար հիմք է հանդիսացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» 03/2020 եզրակացությունը:
«Սա ցույց է տալիս փոքրոգության մասին. հիմնական քաղաքական ուժի ղեկավարին այս բարդագույն շրջանում անօրինական գնաս ու ասես, որ զբաղվել ես բիզնեսով ու մանդատդ պիտի դնես, խայտառակ փոքրոգություն է», - լրագրողներին ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։