24/11/2020 12:12
«Սա շարքային, փնթի կազմակերպված քաղաքական հետապնդում է, որն արդյունք չի տալու». Խուզարկել են Միհրան Հակոբյանի տունը (Տեսանյութ)
Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը:
Լրագրողների հետ զրույցում Հակոբյանն ասաց, որ խուզարկություն է իրականացվել այն գործով, որով մեղադրանք է առաջադրվել իրեն:
«Չեն գտել ոչինչ: Փոխարենն առգրավել են գործի ու իրադարձությունների հետ կապ չունեցող ինչ-որ բաներ: Այս ամենը տեղի է ունեցել խախտումներով, որովհետև դատարանի որոշման մեջ ամրագրված է՝ քննիչներից ով պետք է կատարեր խուզարկությունը, բայց խուզարկությունն այլ անձ է կատարել», - ասաց նա:
Նրա խոսքով՝ ցուցակներ, «ռուպռներ» ու իբրև թե ապօրինի հավաքի հետ կապված ինչ-որ պարագաներ են փնտրել, որոնք բնակարանից չեն հայտնաբերել:
Հակոբյանը եղածը որակեց Փաշինյանի կողմից անձամբ հրահանգավորված ապօրինությունների շարունակություն:
«Սա շարքային, փնթի կազմակերպված քաղաքական հետապնդում է, որն արդյունք չի տալու», - նկատեց Միհրան Հակոբյանը: