24/11/2020 10:52
Կարմիր խաչը նախատեսում է մեծացնել ներկայությունը Ղարաբաղում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերը հայտարարել է, որ ԿԽՄԿ-ն նախատեսում է լրացուցիչ 400-500 մարդ ուղարկել Լեռնային Ղարաբաղ:
ՌԲԿ թերթին տված հարցազրույցում Մաուրերը նշել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում Կարմիր խաչն արմատապես փոխել է Ղարաբաղում մարդասիրական առաքելության բնույթը:
ՄԵրբ հակամարտությունը բռնկվեց, ԿԽՄԿ-ն հասկացավ, որ «ավելին պետք է արվի», - ասել է նա: Այսպիսով, նա նշել է, որ նախքան պատերազմը սկսելը, ԿԽՄԿ առաքելության բյուջեն տարածաշրջանում կազմում էր 10 միլիոն շվեյցարական ֆրանկ (մոտ10,96 միլիոն դոլար), իսկ 2021 թվականին՝ 45 միլիոն շվեյցարական ֆրանկ (ավելի քան 49,31 միլիոն դոլար):
«Այսինքն՝ մենք չորս անգամ կավելացնենք մեր ներկայությունը: Մենք այնտեղ բավականին քիչ մարդ ունեինք: Այժմ մենք նախատեսում ենք լրացուցիչ 400-500 մարդ տարածաշրջան ուղարկել: Վերջին օրերին մենք արդեն ավելացրել ենք մեր ներկայությունը», - ասել է Մաուրերը:
ԿԽՄԿ նախագահը հավելել է, որ Կարմիր խաչը գրասենյակներ ունի Երևանում, Բաքվում, Բարդայում: Այժմ կազմակերպությունը մարդկանց վերադարձնում է Ստեփանակերտ: