24/11/2020 11:56
Ալիև. Մենք, ամեն դեպքում, կազատեինք Աղդամը
Աղդամում, որը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ ռազմական գործողություն էր նախատեսվում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Դեռ վաղ է պատերազմի բոլոր գաղտնիքները բացահայտման համար: Կգա ժամանակը, երբ շատ բան պարզ կդառնա: Բայց այսօր կարող եմ ասել, որ Աղդամում գործողություն պլանավորված էր: Մենք ամեն դեպքում կազատեինք Աղդամը: Բայց կլինեին կորուստներ, ընդ որում մեծաքանակ», - մեջբերում է РИА Новости-ն Ադրբեջանի ղեկավարի խոսքերը: