24/11/2020 10:58
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 813 դեպք, մահերի թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 127 522 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 813-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 98 944 (+3845) մարդ, այս պահին բուժվում է 26 069-ը (-3062):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2509 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2002 (+26), իսկ այլ պատճառներով՝ 507 (+4):
Մեկ օրում մահացել է 30 մարդ: