24/11/2020 10:16
Իշխանությունը սպառել է իրեն. հույսներս Ռուսաստանն ու միջազգային կառույցներն են. Տիգրան Աբրահամյանը՝ հայ գերիների ու զոհերի մարմինների վերադարձի խնդրի մասին
Այս պահին մեր օրակարգի առաջնային հարցերից է Ադրբեջանում հայտնված գերիների, ռազմագերիների շուտափույթ վերադարձն ու Ադրբեջանի վերահսկած շրջաններում գտնվող մեր զոհված տղերքի մարմինների տեղափոխումը Հայաստան, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Ներկայիս իշխանություններն ամբողջությամբ սպառել են իրենց, իրենց կարգավիճակով ի զորու չեն բանակցել և մեզ համար ցանկալի արդյունքի հասնել։
Հույսներս Ռուսաստանն ու այն միջազգային կառույցներն ու կազմակերպություններն են, որոնք մեր փոխարեն զբաղվում են նման խնդիրներով։ Այս իշխանությունների համար մարդը արժեք չէ, նաև դա է պատճառը,որ այս վիճակին հասանք», - նշել է նա։