24/11/2020 14:20
Ձախողված վարչապետն այլևս հանդիսանում է պարտության սիմվորլ, և մինչև նա չհեռանա, երկրում համերաշխություն չի լինի. Ավագանու անդամ
Ձեր քաղաքապետն ու իշխանությունները հասարակությանը բաժանեցին սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, բայց խրամատում կանգնած տղաները հասարակությանը ներկաների և նախկինների չեն բաժանել, ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու ԲՀԿ-ական անդամ Միքայել Մանրիկյանը:
Բանախոսն ընդգծեց՝ 2.5 տարվա ընթացքում մայրաքաղաքում աշխատանք չի կատարվել. խոստման համաձայն՝ չի կանաչապատվել Մոնումենտի լանջը, չեն բարելավվել կենդանաբանական այգու և թափառող կենդանիների ստերջացման կենտրոնի պայմանները, շարունակում են չլուծված մնալ տրանսպորտային խնդիրները:
«Իշխանությունը ձախողել է ամեն ինչ՝ ինչ հնարավոր է: Ձախողված վարչապետն այլևս հանդիսանում է պարտության սիմվորլ, և մինչև նա չհեռանա, մեր երկրում համերաշխություն չի լինի», - ասաց ավագանու անդամը:
Նիստը վարող փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հակադարձեց Միքայել Մանրիկյանին, որ Մոնումենտի լանջի ջրամատակարարման ցանցն ամբողջությամբ անցկացված է, և այս աշնան արդեն իսկ պետք է ծառատունկ մեկնարկեր, սակայն սկսված պատերազը փոխեց բոլոր պլանները: