25/11/2020 10:15
ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական», - ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի պաշտոնից Հարությունյանն ազատվել է նոյեմբերի 23-ին: