25/11/2020 14:53
Ավետիք Իշխանյանին բերման են ենթարկել
Հենց նոր ինձ զանգահարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և տեղեկացրեց, որ իրեն բերման են ենթարկել ոստիկանություն, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Որպես փաստաբան գնում եմ կենտրոնականի բաժին։ Էս ի՞նչ բան էր», - նշել է նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հայտարարեց վարչապետի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլի մասին, Իշխանյանն ասաց, որ Փաշինյանը հաճույք կստանա, եթե Գեղամ Մանուկյանը հասնի մահվան դուռը:
Երեկ էլ ֆեյսբուքյան իր էջում իրավապաշտպանը գրել էր.
«Եվ այս ողջ 2,5 տարիների ընթացքում մեր հանրությունը ճաշակել է կեղծիքն ու սուտը, բայց, ցավոք, ծափահարել դրանց։ Եվ ի՞նչ, կարծում եք՝ սա գաղափարախոսություն չի՞, «իզմ» չի՞։ Այո, սա գաղափարախոսություն է, հստակ «իզմով», և այդ «իզմ»-ը կոչվում է՝ ՖԵՅՔԻԶՄ։ Ահա, «Իմ քայլի», ավելի ճիշտ, նրա առաջնորդի իրական գաղափարախոսությունը»: