25/11/2020 17:30
Լուրեր են պտտվում, որ Բերձոր համայնքը, հնարավոր է, նույնպես անցնի թշնամուն. Քաշաթաղի վարչակազմի աշխատակից
Քաշաթաղի վարչակազմի աշխատակից Նելլի Թաթոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ լուրեր են շրջանառվում, որ Բերձոր համայնքը, հնարավոր է, ի թիվս այլ համայնքների, անցնի թշնամուն։
«Լուրեր են պտտվում, որ Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքը, հնարավոր է, նույնպես անցնի թշնամուն, մինչդեռ Նիկոլ ոչնչության ստորագրածի մեջ Բերձորը պետք է մնար որպես միջանցք։ Եթե Բերձորն էլ տվեցին, ուրեմն Արցախի բնակչությունը փաստացի մնում է «գերի»՝ 8 մետր լայնությամբ մայրուղով», - գրել է Նելլի Թաթոսյանը։