25/11/2020 21:23
Ֆրանսիայի Սենատն ընդունել է ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը
Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվել է 305 «կողմ», 1 «դեմ» և 30 «ձեռնպահ» ձայներով:
Սենատի նիստի ընթացքում պատգամավորները կառավարությանը կոչ են արեցել գործել, կանգնել հայ ժողովրդի կողքին ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը: