25/11/2020 18:18
Ռազմական դրությունն օր առաջ հանելը կնպաստի այսօր առկա ճգնաժամի մեղմմանը. Գևորգ Գորգիսյան
Ռազմական սպառնալիք և զորահավաքի կարիք հիմա արդեն չկա, այսինքն՝ պատճառները, որոնց համար բերվել էր ռազմական դրությունը, կարելի է համարել վերացած: Սակայն սահմանափակումները, որոնք դրված էին հավաքների, գործադուների և հրապարակումների վրա, այսօր շարունակում են գործել, ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԼՀ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Բացի ժողովրդավարության սահմանափակումներից՝ մենք ունենք շատ լուրջ տնտեսական խնդիրներ: Մենք կարծում ենք, որ ռազմական դրությունն օր առաջ հանելը կնպաստի այսօր առկա ճգնաժամի մեղմմանը», - ասաց նա՝ ներկաներին խնդրելով նպաստել ռազմական դրության չեղարկման հետագա մեխանիզմներին: