25/11/2020 18:55
«Լուսավոր Հայաստանի»՝ ռազմական դրության չեղարկման հարցն ԱԺ վաղվա նիստում չի ընդգրկվի. հանձնաժողովում առաջարկին դեմ քվեարկեցին
ԱԺ պաշտպանության հարցերի մշական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր քվեարկության դրեց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկը՝ վաղն առավոտյան կառավարությունից ստանալ ռազմական դրության չեղարկման լուծումների վերաբերյալ փաթեթը:
Քոչարյանը հարց հնչեցրեց՝ ովքե՞ր են կողմ, որպեսզի վաղը գումարվող ԱԺ արտահերթ նիստում ընդգրկվի «Լուսավոր Հայաստան» խմբակցության`ռազմական դրության չեղարկման վերաբերյալ առաջարկը:
Ընդդիմության առաջարկը չընդունվեց: Փոխարենն ընդունվեց իր՝ Անդրանիկ Քոչարյանի առաջարկը՝ կառավարությանը մեկ շաբաթ ժամկետ տալ, որպեսզի գործադիրը կարողանա անշտապ, մանրակրկիտ կերպով ամբողջացնել ռազմական դրությանը վերաբերող բոլոր ծրագրերը, այնուհետև ներկայացնել դրանք: