25/11/2020 11:03
«Mediaport»-ը բացառիկ լուսանկար է հրապարակել Արցախի նախագահի՝ ՌԴ գաղտնի այցից
«Mediaport» տելեգրամյան ալիքը բացառիկի լուսանկար է հրապարակել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից:
«Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Արայիկ Հարությունյանի կողքին են ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը և ՀԱՊԿ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, որը, ինչպես հայտնել ենք, նրա հետ վերադարձել է Հայաստան», - գրել է ալիքը՝ հիշեցնելով՝ Mediaport-ը նախօրեին տեղեկացրել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով մեկնել է ՌԴ՝ իր պաշտոնի հարցով:
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր կնոջ՝ Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին, որը պատերազմի օրերին տիկնոջ հետ չափազանց մտերմացել է.
«Այդ սցենարը կանխելու նպատակով Արայիկ Հարությունյանը գաղտնի մեկնել էր Մոսկվա՝ օգնություն խնդրելու և պլանավորել էր այնտեղ մնալ մինչև նոյեմբերի 25-ը, սակայն մեր բացահայտումից հետո ընդհատել է այցը: Նա Հայաստան է վերադարձել «Cessna 525 Citation jet» մոդելի մասնավոր ինքնաթիռով՝ վճարելով 25.000 եվրո:
Գաղտնի այցը թաքցնելու համար մինչ Հարությունյանը Մոսկվայում էր, Արցախի նախագահի լրատվականը Քաշաթաղում անցկացված հին խորհրդակցության մասին մամուլի հաղորդագրություն էր տարածել, իսկ նրա խոսնակը այս ողջ ընթացքում հեռախոսազանգերին չի պատասխանել»: