25/11/2020 22:25
Բաքուն Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևն անվանել է թղթի սովորական կտոր
Ադրբեջանը Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը համարում է թղթի սովորական կտոր, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը:
«Նախ և առաջ մենք կցանկանայինք ընդգծել, որ Ադրբեջանի համար այս բանաձևը ոչ այլ ինչ է, քան թղթի սովորական կտոր: Այս թղթի կտորը, որն ընդունվել է նեղ քաղաքական հավակնությունների անունով, ինչպես նաև միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտումով, լուրջ հարցեր է առաջացնում կապված Ֆրանսիայի մտադրությունների և օբյեկտիվ գործունեության հետ և՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, և՛ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ»,- РИА Новости-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատը բանաձև էր ընդունել, որով երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը:
Կողմ է քվեարկել 305 պատգամավոր, դեմ՝ 1-ը: