25/11/2020 11:25
Պենտագոն. Ղարաբաղի հարցով պայմանավորվածություններն այս փուլում պահպանվում են
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանավորվածություններն այս պահին պահպանվում են, և ամերիկյան կողմը ողջունում է իրադարձությունների նման զարգացումը, հայտարարել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը:
Հիշեցնենք, որ պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ:
«Բարեբախտաբար, ես կարող եմ ասել, որ այժմ կա խաղաղ համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը, ըստ ամենայնի՝ պահպանվում է տվյալ փուլում», - ասել է նա: