25/11/2020 13:04
Գլխավոր դատախազը պետք է պատասխանատվության ենթարկվի անգործության համար. Կիմ Բալայան
Յուրաքանչյուր բանական մարդ պարտավոր է օրինական ճանապարհով շարժվել և իրավաչափ գործողություններ կատարել, լրագրողներին ասաց հրապարակում վարչապետի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը։
«Հիմա եթե ՀՀ գլխավոր դատախազը չի մտածում իրավաչափ գործողություն կատարել, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հանդեպ քրեական վարույթ հարուցել, դա նշանակում է, որ ինքը չի մտածում նաև, որ Նիկոլ Փաշինյանը մշտական չէ։ Դրանից հետո ինքը պետք է քրեական պատասխանատության ենթարկվի՝ անգործություն ցուցաբերելու համար», - ասաց Կիմ Բալայանը։
Ստեղծված իրավիճակում, ըստ Բալայանի, ԱԺ-ն պետք է վերացնի ռազմական դրությունը, քանի որ վարչապետի հրաժարականի պահանջ չի կարող ներկայացնել առանց ռազմական դրության վերացման։
«Դրանից հետո պետք է ընդունի վարչապետի հրաժարականը։ Այլ ելք ես չեմ տեսնում», - ասաց Կիմ Բալայանը։
Նա համոզմունք հայտնեց, որ նոր բանակցողը կարող է փոփոխություն մտցնել ստորագրված փաստաթղթում։