25/11/2020 21:56
Ֆրանսիայի ԱԳՆ. Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի
Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի. ոչ Հայաստանին, ոչ էլ Ղարաբաղի բնակչությանը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը:
Չորեքշաբթի Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ որոշում է կայացրել, որով երկրի կառավարությունը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Փաստաթուղթը խորհրդատվական բնույթ ունի:
«Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի համար օգտակար չի լինի. ոչ Հայաստանին, ոչ Ղարաբաղի բնակչությանը, ոչ Ֆրանսիային, ոչ էլ Մինսկի խմբի (ԵԱՀԿ) այլ համանախագահներին, ոչ էլ Եվրոպային: Սա կառավարության (Ֆրանսիայի) քաղաքականությունը չէ, սա Հայաստանի քաղաքականությունը չէ, սա մեր գործընկերների քաղաքականությունը չէ», - ասել է Լեմուանը Սենատում Ղարաբաղը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի քննարկման ժամանակ: