25/11/2020 10:53
Ռաֆիկ Գրիգորյանն ազատվել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետը Ռաֆիկ Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆիկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից», - ասված է որոշման մեջ: