25/11/2020 14:14
Մոսկվայի շրջանում ահաբեկչություն է կանխվել
Օպերատիվ աշխատակիցները կանխել են ահաբեկչական գործողությունները, որոնք պատրաստել են «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական կազմակերպության բջիջի անդամները, հայտում են ՌԴ ԱԴԾ-ից:
«Արմատական իսլամիստների գտնվելու վայրերում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք՝ հանդերձված խոցող բաղադրիչներով, այլ առարկաներ եւ փաստաթղթեր», - ասվում է հրապարակման մեջ:
Ուժայիններին հաջողվել է Վլադիմիրսկի մարզում ձերբակալել խմբի մասնակցին, որը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է: Թե որտեղ են գտնվում մյուս կասկածյալները, չի ճշտվում:
Բացի այդ, ԱԴԾ-ն տեղեկություններ ունի, որ բջջի անդամները հավաքագրել են պոտենցիալ զինյալների և դրամ հավաքել ահաբեկիչների կարիքների համար: Միայն վերջին ամիսների ընթացքում սա Ռուսաստանում ահաբեկչությունների կասեցման արդեն առնվազն չորրորդ դեպքն է: Այս աշնանն ուժայինները հարձակումներ թույլ չեն տվել Մոսկվայում, Վոլգոգրադում և Ստավրոպոլում:
Ընդհանուր առմամբ՝ դատելով ԱԴԾ-ի հաշվետվություններից, ամեն տարի պոտենցիալ գրոհների թիվը հասնում է տասնյակների: Ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի խոսքով՝ Ռուսաստանում 10 տարում կանխել են 150-ից ավելի ահաբեկչական գործողություն:
Դրա հետ մեկտեղ ԱԴԾ-ում մի քանի անգամ նշել են, որ հատուկ ուշադրություն են հատկացնում արմատական իսլամի տարածմանն աշխատանքային միգրանտների շրջանում և գաղութներում, որտեղ պահվում են արդեն դատապարտված այն ահաբեկիչները, որոնք Ռուսաստան են վերադարձել Սիրիայի և Իրաքի պատերազմներից: