25/11/2020 13:11
Իշխանության պատգամավորներն այդպես էլ չեն կողմնորոշվում, վերջապես, գան ռազմական դրությունը վերացնելու նիստին, թե չգան. Էդմոն Մարուքյան
ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությա ղեկավար Էդմոն Մարույանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ինչպես գիտեք՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, նախատեսվում էր Աժ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ գումարել, որի ընթացքում քննարկվելու էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։
Պաշտպանության հանձնաժողովը նախ հայտնեց, որ նիստը տեղափոխվում է 14։30, իսկ հետո՝ 16։30։
Իշխանության պատգամավորները այդպես էլ չեն կողմնորոշվում վերջապես գան այդ նիստին, թե չգան...»: