25/11/2020 10:47
Ռուս խաղաղապահներն ապահովում են տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով (Տեսանյութ)
Ռուս խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումները շարունակում են խնդիրներ կատարել՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու ուղղությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ռուսաստանի խաղաղապահների կողմից իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգն իրականացվում է 23 դիտակետերում՝ 12-ը «Հարավային» պատասխանատվության գոտում, 11-ը ՝ «Հյուսիսային» պատասխանատվության գոտում:
Նոյեմբերի 14-ից ի վեր ռուս խաղաղապահները ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան տասնմեկ հազար բնակիչների անվտանգ վերադարձն իրենց նախկին բնակավայրեր:
Ռուս խաղաղապահներն առավելագույն օգնություն են ցուցաբերում տեղի իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու գործում:
Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն օգնում են վերականգնել սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերը, էլեկտրաէներգիան, ջուրը և ջերմամատակարարումը:
Ռուս խաղաղապահների պարեկները տրանսպորտային միջոցների ուղեկցությամբ սննդամթերքով և առաջին անհրաժեշտության իրերով ապահովում են հեռավոր բնակավայրեր: