25/11/2020 15:55
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլին միացել է նաև որդեկորույս մայրը
Ցավով տեղեկացնում եմ, որ հակառակ մեր բոլոր հորդորներին, հացադուլին միանալու որոշում է կայացրել նաև 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը:
«Նա անդրդվելի էր։ Միայն պայմանավորվեցինք, որ կգիշերի տանը», - նշել է նա։
Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ է հայտարարել:
Երեկվանից նրան է միացել նաև ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը: Նա պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին՝ երկրի սահմանադրական կարգը տապալելու համար: