25/11/2020 20:59
Մտասևեռվածություն կա իմ անձի նկատմամբ, փորձում են վարկաբեկել. Արա Սաղաթելյան (Տեսանյութ)
Մտասևեռվածություն ու զգուշավորություն կա իմ անձի նկատմամբ և միջոցներ են ձեռնարկում ինձ վարկաբեկելու կամ ընթացող գործընթացներից ինչ-որ կերպ զերծ պահելու համար, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 18-ին նա հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության։ Ա.Սաղաթելյանը ՀՔԾ-ից դուրս գալուց հետո հայտարարեց, որ իրեն հրավիրել էին ցույցերի կազմակերպմանն և կառավարության շենքում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ քրեական գործով, որոնց հետ ինքը որեւէ առնչություն չունի։
«Օգտվելով իմ սահմանադրական իրավունքից՝ ես հրաժարվեցի ցուցմունք տա»,- հայտարարեց Ա.Սաղաթելյանը՝ նշելով, որ հնչած հարցադրումներում նկատել է ուղղորդվածություն իր անձի նկատմամբ։
«Մտասեւեռվածություն եմ նկատում ու զգուշավորություն իմ անձի նկատմամբ և միջոցներ են ձեռնարկում ինձ վարկաբեկելու կամ ընթացող գործընթացներից ինչ-որ կերպ ինձ զերծ պահելու համար»,- նշեց Ա.Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ իր դեմ՞ գործողություններն ուղղորդվում են իշխանության վերնախավի կողմից:
«Սա առաջին դեպքը չէ, մի քանի օր առաջ էլ ինձ մեկուսացրել էին, իսկ երբ Արցախում էի գտնվում՝ զրպարտության բնույթի տեղեկություններ էին տարածում, որի վերաբերյալ իմ փաստաբանը դիմել է գլխավոր դատախազին, վաղը քաղաքացիական հայց կներկայացվի դատարան»,-ասաց Արա Սաղաթելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում