«Աչքս վնասվելու պահին միայն տեսքիս մասին էի մտածում».  պատմում է Եղնիկներում ծառայած 19-ամյա Արթուր Ջանվելյանը

26/11/2020 19:42

«Աչքս վնասվելու պահին միայն տեսքիս մասին էի մտածում». պատմում է Եղնիկներում ծառայած 19-ամյա Արթուր Ջանվելյանը


Պատերազմն իր հետ ոչ մի լավ բան չի բերում, պատերազմը միայն տանում է, գողանում՝ կյանքեր, առողջություն, հավատ, էմոցիաներ... Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը 44 օրերի ընթացքում բազմաթիվ ճակատագրեր խորտակեց, կյանքեր կուլ տվեց, վիրավոր դարձրեց հայրենի Արցախն ու հազարավոր երիտասարդների։

19-ամյա Արթուր Ջանվելյանը զորակոչվել էր ամիսներ առաջ. 2020 թվականի հունվարի 17-ին զորակոչվեց Եղնիկներ, ու չէր էլ պատկերացնում, որ 8 ամիս անց մասնակիցն է դառնալու 5-րդ սերնդի պատերազմի:

«Սեպտեմբերի 27-ին դիրքերում էի: Իմ հանգստի ժամն էր, քնած էի: Առավոտյան 07:15-07:30-ի միջակայքում դիրքի ավագն արթնացրեց, թե՝ տագնապ է: Արագ վերցրեցի սաղավարտս ու վազեցի դեպի «շել» (թաքստոց, հեղ.): Վազելու ընթացքում տեսա, թե կողքի դիրքերն ինչպես են հրետակոծվում: Վայրկյաններ անց նույնը սկսվեց նաև մեր դիրքերի վրա... Ամբողջ ընթացքում պահ էինք որսում՝ դիտարկում անելու, ու սպասում էինք հրամանի», - Aysor.am-ին պատմեց Արթուրը:

Որոշ ժամանակ անց երկրորդ վաշտի տղաներին օգնության են հասնում առաջին վաշտի զինընկերները: Արթուրն ու ևս 3-4 տղաներ միասնական ուժերով կրակի տակ զենք-զինամթերքը «բլինդաժից» տեղափոխում են առավել ապահով տարածք: Այնուհետև տղաների մի մասը գումարտակի հրամանատարի կարգադրությամբ գնում է այլ դիրք:

«Մեր ջոկը պետք է հանձն առներ մի քանի կիլոմետր այն կողմ գտնվող դիրքի պաշտպանությունը: Անտառների ու ցեխերի մեջով, «կամիկաձեներից» խուսափելով, 7 ժամկետային զինծառայողներով քայլեցինք դեպի նոր դիրք: Անտառը «վերջանալուց» հետո բաց տարածքով էինք քայլում՝ միմյանցից 15-20 մետր հեռավորության վրա: Դե, եթե հանկարծ սնարյադ, ԱԹՍ ընկնի, բոլորս նույն տեղում չլինենք: Ես առջևից էի գնում, ճանապարհին հանդիպեցի առաջին գումարտակի տղաներից մեկին, ով պատմեց, թե ինչպես հենց առաջին սնարյադից իրենց մոտ «մոլոդոյ» է զոհվել», - մանրամասնում է զրուցակիցս:

27-ի գիշերը Եղնիկներում մառախլապատ էր: Վաշտի հրամանատարի հարցին՝ ո՞վ խրամատից կառաջանա ճանապարհին դիրքավորվելու՝ արձագանքում են Արթուրն ու մեկ սերժանտ: Երկու դիրքապահները կանգնում են ձորի երկայնքով՝ ճանապարհի վրա՝ միմյանցից 100 մետր հեռավորությամբ, որպեսզի թշնամին չկարողանա ձորով բարձրանալ: Թիկունքում էլ տղերքն էին, ովքեր 2 ժամը մեկ փոխարինում էին ընկերներին:

«Մենք այդ տարածքում 4 «շել» ունեինք, որոնցից մեկը սեպտեմբերի 28-ի լուսաբացին տրաքացրեցին: Հետո երկրորդ «շելը» «գնաց».. Այնտեղի տղերքին ներքևի պոստ իջեցրին: Երբ ես ու հետախուզության դասակի հրամանատարը զրուցում էինք (վերջինս զոհվեց սեպտեմբերի 29-ի գիշերը), ասեց. «2016 թվականին, ասում էին՝ «պատռոն» չկա, բա հիմա «պատռոնը» լիքն է, ինչի՞ չեն կռվում»: Բայց ասեմ, որ հիմնականում «պիխոտի բոյ» էդտեղ չկար, հրետանի էր աշխատում: Չեմ թաքցնի, կային տղերք, որ վախենում էին, խուճապի մեջ ընկնում, բայց ընդհանուր վիճակը լավ էր, նույնիսկ կատակում էինք, հումորներ անում: Անգամ վախեցողը փախչելու փորձ չի արել: Ամեն դեպքում, ես «փախնող տղա» չեմ ճանաչել... Երբ տրաքացրած «շելի» տղերքին իջեցրին ներքևի պոստ, մենք էլ մեր սկզբնական դիրքեր գնացինք, որտեղ արդեն ՄՈԲ-ի տղերքից էլ կային: Գյուլիստանից մեր կողմ հիմնականում տանկն էր աշխատում, բայց մեր տղաները շատ ճիշտ ու գրագետ էին գործում», - նշեց մերօրյա հերոսը:

Արթուրը մյուս ընկերների հետ դիտարկում էր իրականացնում՝ շարժը տղերքին փոխանցելու համար: Այդ ընթացքում թշնամու տանկի հարվածից 19-ամա երիտասարդի աչքը վնասվում է:

«Ինձ թվաց՝ հիմա ուշքս կգնա, մեռնում եմ, բայց կարողացա պինդ մնալ», - վերհիշում է զրուցակիցս ու ժպիտով խոստովանում.

«Այդ պահին մենակ տեսքիս մասին էի մտածում»:

«Բեկորի մի կտոր թռավ ու մտավ աջ աչքիս մեջ, մյուսն էլ՝ թիակիս: Բայց ինձ միայն աչքս էր հետաքրքրում, մեջքիս մասին ոչ մի վայրկյան չեմ մտածել:Մտածում էի՝ տնեցիք չիմանան, մեկ էլ՝ տղերքին հո բան չի՞ եղել: Ինձանից մի քանի մետր հեռավորությամբ կանգնած տղայի գլուխն ու ոտքը վիրավորվեցին: Մեզ շուտ օգնության հասան, աչքս վիրակապեցին ու այդտեղից հանեցին: Քանի որ ճանապարհն անընդհատ հրթիռակոծվում էր, շտապօգնությունը 40 րոպե ուշացումով հասավ, ցավն էլ արդեն նեղում էր...», - պատմեց Արթուր Ջանվելյանը:

Արթուրի աչքերը վիրակապելով ու ցավազրկող ներարկելով՝ տանում են Մարտակերտ, այնուհետև՝ Ստեփանակերտի, հետո էլ՝ Սիսիանի հոսպիտալ: Մերօրյա հերոսը նստելով շտապօգնության մեքենան՝ զգում է, որ ձեռքը թրջվում է, արյան հոտ է առնում: Մի կերպ բացում է չվնասված աչքի վիրակապն ու հասկանում՝ կողքին արնահոսող զինվոր է պառկած: Ցավով ու ափսոսանքով նկատում է՝ այդ պահին շունչը վրեն էր, չգիտեմ՝ ապրեց, թե չէ: Ի դեպ, նրա վիրավորվելուց հետո թշնամին 100 հոգով հարձակվում է իրենց դիրքի վրա: 16 տղաներով նրանց հետ են շպրտում:

Հոսպիտալից առաջին զանգը հորն է անում: Վիրավորվելու մասին ոչինչ չի ասում: Երբ հաջորդ օրը հայրը պնդում է, որ Ղարաբաղ է գնալու, ստիպված խոստովանում է՝ «պապ, վիրավոր եմ, ես արդեն Հայաստանում եմ».

«Ժամեր անց տեղափոխվեցի Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա, հաջորդ օրը աչքս վիրահատեցին... Բախտս բերեց, որ հարազատներս վիրահատությունից հետո ինձ մոտ հասան, թե չէ առավել ծանր կլիներ ինձ այդ վիճակում տեսնելը: Դեռ չգիտեմ՝ աչքս որոշ չափով պահպանվել է, թե ոչ (մտածում է, հեղ.)... Եթե չեմ սխալվում՝ չի ստացվել: Բայց ինձ դեռ մեկ վիրահատություն էլ է սպասվում»:



Վիրահատվելուց հետո առաջին մարդն, ում տեսնելու ցանկություն է հայտնել՝ կրտսեր եղբայրն էր: Բժիշկները պատմել են, որ նարկոզից դուրս գալուց հետո անընդհատ եղբոր անունն էր կրկնում:

«Մենք երկու եղբայր ենք: Արտյոմը 17 տարեկան է, ամռանը զորակոչվելու է: Ամենաշատն իրեն էի կարոտել: երբ եկել է, ձեռքը բռնել եմ ու այդպես քնել (ժպտում է, հեղ.): Հիմա արդեն առավել լավ կգիտակցի՝ ո՞ւր է գնալու: Ինքը վախկոտ տղա չի, պատվով կծառայի ու կգա, վստահ եմ: Սահմանում կանգնած յուրաքանչյուր տղա իր տունն է պաշտպանում, իր ծնողներին: Ինչպես ինքն էլ ինձ սպասել, կրկնակի ես եմ իրեն սպասելու», - վստահեցրեց զրուցակիցս:

Արթուր Ջանվելյանն, ով մանկուց տարբերվել է իր վարժ ու գրագետ խոսքով, ապագա գործընկերս է. սովորում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի բաժնում: Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել էր, հիմա, քանի որ այլևս չի շարունակելու ծառայությունը, մտածում է ուսումը շարունակելու մասին:

«Ճիշտն ասած՝ 6 տարի ֆուտբոլով եմ զբաղվել, շատ եմ սիրում ֆուտբոլ, ու որոշեցի սպորտային մեկնաբան դառնալ: Գուցե, ստացվի, չգիտեմ», - համեստություն է անում զինվորը:

Մերօրյա հերոսը նաև ընտանիք կազմելու մասին է մտածում. սիրած աղջիկ ունի: Ժպիտով նկատում է՝ ում-ում, բայց նրան տված խոստումը, որ վերադառնալու է՝ պահել է:

«Սա իմ առաջին պատերազմը չէր, ես վաղուց եմ պատերազմներ տեսել ու երևի դեռ նորից կտեսնեմ», - ասում է 19-ամյա տղան ու պարզաբանում. ինքը սահմանապահ Կոթի գյուղից է (Տավուշի մարզ, հեղ.), 2016-ին ականանետով իրենց տանն են հարվածել: Ճիշտ է՝ այն ժամանակ զուտ ականատես էր, հիմա՝ անմիջական մասնակից, բայց, ամեն դեպքում, վառոդի հոտը զգացել էր:

Հպարտությամբ, մեկտեղ՝ ցավով, նկատում է՝ Եղնիկներն անառիկ են մնացել: Բայց պատերազմը հասցրել է իր արտաքինի ու հոգու վրա դրոշմներ թողնել. մանկության ընկերն, ով Մատաղիսում էր ծառայում, այլևս չկա: Նախկին հանգիստ ու հանդարտ Արթուրն էլ այսօր հաճախ է նյարդայնանում, ամեն մանրուքից ջղաձգվում:

«Հասկացա, որ ինչ ուզում ես՝ պետք է հասցնես անել, որովհետև կյանքը շատ կարճ է: Պատերազմը սովորեցրեց առավել սառանասիրտ լինել: Հնարավորինս վայելել այն մարդկանց ներկայությունը, ովքեր քեզ համար թանկ են: Մի օր կարող ես չհասցնել... Չգիտեմ, դժվար է բառերով արտահայտել այն, ինչ զգացել եմ», - խոստովանեց նա:

Aysor.am-ի եզրափակիչ հարցին՝ սպասո՞ւմ էր պատերազմի այսպիսի հանգուցալուծմանը, թե՞ ոչ՝ պատասխանեց.

«Պատերազմը չի վերջացել, ամեն ինչ այսպես չի մնա: Այսպես չպիտի լիներ, մենք դեռ անելիք ունենք: Ես Արցախի ապագան պայծառ եմ պատկերացնում, իսկ այդպիսին այն մինչև սեպտեմբերի 27-ն էր: Այդպիսին լինելու է նաև հետագայում»:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 14/01/2025 18:02 ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ 14/01/2025 17:45 Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը 14/01/2025 17:29 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ) 14/01/2025 17:11 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 14/01/2025 17:01 Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին 14/01/2025 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 14/01/2025 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը 14/01/2025 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը 14/01/2025 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին 14/01/2025 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 14/01/2025 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը 14/01/2025 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ 14/01/2025 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց 14/01/2025 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար 14/01/2025 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել 14/01/2025 14:23 Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան 14/01/2025 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 14/01/2025 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով 14/01/2025 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան 14/01/2025 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում 14/01/2025 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով 14/01/2025 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել 14/01/2025 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ 14/01/2025 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել 14/01/2025 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով 14/01/2025 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան 14/01/2025 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան 14/01/2025 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան 14/01/2025 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան 14/01/2025 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից 14/01/2025 11:58 Լավ ապրել նախևառաջ նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան 14/01/2025 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում 14/01/2025 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը 14/01/2025 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան 14/01/2025 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան 14/01/2025 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան 14/01/2025 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ 14/01/2025 11:26 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք 14/01/2025 11:20 Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար 14/01/2025 11:15 «Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին 14/01/2025 11:05 Անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրվելու. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն ինչ է ենթադրում 14/01/2025 11:01 Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ 14/01/2025 10:55 Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի. դա ամեոբայի երջանկություն է.Հովհաննիսյան 14/01/2025 10:46 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա 14/01/2025 10:43 Հայաստանում սուր շնչառական վարակների առումով անհանգստացնող խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյան 14/01/2025 10:38 Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին 14/01/2025 10:33 Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին 14/01/2025 10:20 ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ 14/01/2025 10:09 Ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, կատարել են արտաժամյա աշխատանքներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել 14/01/2025 10:03 Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն 14/01/2025 09:45 Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Տվյալ բաժնի վերջին նյութերը