26/11/2020 15:12
ՀՀ իշխանություններն այնպես են արել, որ Արցախում պատերազմը դադարի Շուշին առանց մարտերի հանձնելուց և Ադրբեջանի դրոշի օրը Շուշիում այդ դրոշը բարձրացնելուց հետո. Ղազինյան
Պետք է արձանագրել, որ ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունները պլանավորված և հետևողական կատարել են այնպիսի քայլեր, որպեսզի Արցախում ռազմական գործողությունները դադարեն Շուշին առանց մարտերի Ադրջեբանին հանձնելուց և Ադրբեջանի դրոշի օրը Շուշիում այդ դրոշը բարձրացնելուց հետո միայն, ասուլիսի ժամանակ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը:
«Մինչ այդ բոլորը փորձերը Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական իշխանության կողմից ուղղակի մերժվել են», - ասաց նա: