26/11/2020 13:55
Իշխանությունը ոչ մի հարցի պատասխան չունի. միայն ասում են՝ եկեք ռազմական դրությունը չհանենք. Մարուքյան
Ռազմական դրությունը հանելու հիմնավորում այլևս չունեն, լրագրողներին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նկատեց, որ մոբիլիզացված քաղաքացիական անձինք ասում են՝ «պետության հացն ենք ուտում ամեն օր, բայց ոչինչ չենք անում, թող զորացրեն, գնանք աշխատենք, տնտեսությունը խայտառակ վիճակում է»:
«Եթե այդ անձանց կարիքը չկա՝ անիմաստ ծախս ինչո՞ւ է արվում նրանց համար», - ասաց նա:
Մարուքյանի խոսքով՝ իշխանությունը ոչ մի հարցի պատասխան չունի:
«Միայն եկել, ասում են՝ եկեք ռազմական դրությունը չհանենք», - ասաց խմբակցության ղեկավարը: