26/11/2020 10:28
«Եկել ենք իշխող ուժին ասելու, որ դավաճաններ ու հողատուներ են. պահանջում ենք՝ հեռանան». ակցիա՝ ԱԺ շենքի մոտ
Այս պահին ԱԺ ծառայողական մուտքի մոտ ակցիա է իրականացվում: Ակցիայի մասնակիցները եկել են դիմավորելու իշխանության ներկայացուցիչներին ու ևս մեկ անգամ ասելու, որ նրանք հողատուներ են:
Ցուցարարները պահանջում են նաև չեղարկել ռազմական դրությունը:
«Եկել ենք իշխող ուժին հիշեցնելու, որ իրենք դավաճաններ ու հողատուներ են: Պահանջում ենք, որ նրանք օր առաջ անցնցում հեռանան», - ասաց ակցիայի մասնակիցը:
Ցուցարարների ձեռքին կան նաև պաստառներ՝ «Սրիկա իշխանություն», «Դավաճան իշխանություն», «Պատասխան եք տալու», «Հողատու հեռացիր» մակագրությամբ: